Ճապոնիայում՝ ԱԷԿ «Ֆուկուսիմայից» ոչ հեռու, տեղի է ունեցել երկրաշարժ23 հուլիսի 2011 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական Հոնսյու գլխավոր կղզու հյուսիս-արևելքում շաբաթ օրը տեղի ժամանակով 13:34-ին (Երևանի ժամանակով 09:34) տեղի է ունեցել 6,5 մագնիտուդ երկրաշարժ: Ավերածություններ չկան, ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Տոկիում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի ափի մոտ: Առավել ուժեղ ստորգետնյա ցնցումներ արձանագրվել են Իվատե, Աոմորի, Միյագի, Յամագատա, Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներում, վերջինիս տարածքում գտնվում է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը: Տեղի իշխանությունների պնդմամբ երկրաշարժը չի բարդացրել իրավիճակը վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում: Այս օրերին Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել արդեն 2 երկրաշարժ, սեյսմոլոգների կանխատեսումների համաձայն Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում սեյսմիկ ակտիվությունն առաջիկա ամիսներին շարունակվելու է: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել` առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Տարերային աղետի զոհերի ու անհայտ կործաների ընդհանուր թիվը կազմել է 27 հազար 631 մարդ: «Ֆուկուսիմա-1»-ում պարբերաբար ռեակտորների ջերմաստիճանի բարձրացում է նշվում 5-րդ և 6-րդ էներգաբլոկերում: Առկա տվյալների համաձայն, առաջին ռեակտորում հայտնաբերվել է վառելիքային պահուստների մոտ 70%-ի, իսկ երրորդում` ռեակտորի պաշտպանական թաղանթի վնասում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |