Հայ սուզորդները սահմանել են համաշխարհային ռեկորդ` սուզվելով Արագած լեռան Քարի լճի հատակը 26 հուլիսի 2011 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հայ սուզորդները սահմանել են համաշխարհային ռեկորդ` սուզվելով Արագած լեռան Քարի լճի հատակը: «Հայաստանը շատ է հարուստ լճերով, բայց դրանցից ոչ բոլորն են ուսումնասիրված: Մի քանի օր առաջ մենք սուզվեցինք Քարի լճի հատակը: Այն լեռնային լիճ է, դրա համար էլ սուզվելը բավական դժվար էր»,- հուլիսի 26-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Այաս» ակումբի նախագահ, «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանը: «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը, «Հայ էքստրիմ» ՀԿ-ն, Ռաֆայել Մկրտչյանի գլխավորած արշավախմբի շնորհիվ հուլիսի 21-ին սահմանել են համաշխարհային ռեկորդ Հյուսիսային կիսագնդում` պատմության մեջ առաջին անգամ սուզվելով ծովի մակարդակից 3207 մ բարձրության վրա գտնվող Արագած լեռան Քարի լճի հատակը: «Սուզված մնացիքն 1 ժամ 20 րոպե և հասցրինք ուսումնասիրել լճի շուրջ 70%-ը: Այդ պահին ջրի մակերեսին ջերմաստիճանը +5 էր, իսկ հատակին` +3, այսինք շատ ցուրտ էր: 15-20 տարի առաջ լիճն ամբողջովին սառել է, դա էր նաև պատճառը, որ կենդանական աշխարհը հարուստ չէր, չնայած հանդիպեցինք մի քանի սիգ տեսակի ձկների»,- պատմում է Ռաֆայել Մկրտչյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |