Լոնդոնցի անկախ կինոռեժիսորը հայ հերոսուհու մասին ֆիլմ կնկարահանի

Լոնդոնցի անկախ կինոռեժիսորը հայ հերոսուհու մասին ֆիլմ կնկարահանի

PanARMENIAN.Net - Լոնդոնցի անկախ կինոռեժիսոր Աթինա Մանդիսը նկարահանելու է հայ հերոսուհի Աստրա Սապոնջյանի մասին ֆիլմ, որը կոչվելու է «Աստրա»: Այն հիմնված է Աստրիդ Խաչատրյանի «Գիշերային երկնքի հետ նմանությունը» նովելի վրա:

Աստրան, ում ընտանիքը Էրզրումից փախել էր Զմյուռնիա մեծացել էր այդտեղ: Իր ամուսինը` Սեդրակը, եղել է ազատական թերթի խմբագիր:

Երբ 1915թ-ին սկսեց Հայոց ցեղասպանությունը, Աստրան, իր լավ կարելու ձիրքի շնորհիվ փրկվեց, աշխատելով թուրք զինվորների համար համազգեստ կարելով, մինչ իր ամուսնու ճակատագիրը լիովին անհայտ էր: Պարզվում է, որ Սեդրակն այդքան ժամանակ թաքնվում էր նույն շենքի մառանում:

Նրանք երկուսով ամերիկացի և այլ օտարազգի միսսիոներների միջոցով փոխանցում էին ականատեսների վկայությունները և այդպես աշխարհին պատմեցին ողբերգության մասին:

Այնուամենայնիվ 1922 թին նրանք ստիպված եղան լքել Զմյուռնիան և հաստատվել Աթենքում: Հունաստանում Աստրան բացում է կարի դպրոց և դառնում է հայտնի մոդելավորող: Երկու տասնամյակ հետո` Երկրորդ աշխարհամարտի տարիներին, նա կրկին ստիպված է լինում բռնել գաղթի ճամփան և հաստատվում է Վենետիկում ու իր կյանքի մնացած մասն անցկացնում այնտեղ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---