Շախմատի «Սևանա լիճ» մրցաշարի առաջատարն է Հրանտ Մելքումյանը 4 միավորով![]() 28 հուլիսի 2011 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Մարտունիում շարունակվում է ավանդական միջազգային «Սևանա լիճ» շախմատի մրցաշարը, որին մասնակցում է 10 գրոսմայստեր: Հուլիսի 27-ին տեղի են ունեցել 6-րդ տուրի պարտիաները: Զավեն Անդրիասյանի հանդեպ տարած հաղթանակի շնորհիվ, մրցաշարային աղյուսակի առաջատարն է դարձել Հրանտ Մելքումյանը 4 միավորով: 3,5-ական միավոր են վաստակել վրաց և չինացի գրոսմայստերներ Բահադուր Ջոբավան ու Չժոու Ցզյանչաոն: 6-րդ տուրում Ջոբավան կարողացավ հաղթել Տիգրան Պետրոսյանին, որն ունի 3 միավոր, իսկ Ցզյանչաոն միավորները կիսել է Սերգեյ Ժիգալկոյի հետ Բելառուսից: Իր հաշվին 3 միավոր ունի Ավետիք Գրիգորյանը, նա ոչ ոքի է խաղացել Սամվել Տեր-Սահակյանի հետ (2 միավոր): Արման Փաշիկյանը վաստակել է 2,5 միավոր: Մրցաշարը կավարտվի հուլիսի 30-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |