«Նոր ալիք 2011». Էրիկը առաջին մրցութային օրը զբաղեցրել է 9-րդ տեղը28 հուլիսի 2011 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին Յուրմալայում կայացավ «Նոր ալիք 2011» երիտասարդ կատարողների10-րդ միջազգային մրցույթի առաջին մրցութային օրը: Հայաստանը, մրցույթում, ներկայացնում է երգիչ Էրիկը: Նա ելույթ ունեցավ առաջին համարի տակ և 108 միավորով առայժմ գտնվում է 9-րդ տեղում: Առաջին տեղում է ԱՄՆ-ն ներկայացնող Ջեյդեն Ֆելդերը 120 միավորով: Ժյուրիի կազմում ընդգրկված են երգահաններ Իգոր Կրուտոյը, Ռայմոնդ Պաուլսը, Յուրի Անտոնովը, Իգոր Նիկոլաևը, երգիչներ Վալերի Մելաձեն, Լայմա Վայկուլեն, Ֆիլիպ Կիրկորովը, Լեոնիդ Ագուտինը, Վալերիան և պրոդյուսերներ Կոնստանտին Մելաձեն ու Մաքս Ֆադեևը: Ավելի վաղ, Էրիկը PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ երրորդ օրը կատարելու է նոր երգ, որի հեղինակն է Մարտին Միրզոյանը: Էրիկի խոսքով, երգում շեշտը դրված է հիթային լինելու վրա, սակայն հատվածաբար նա կցուցադրի իր ձայնային տվյալները ժյուրիի համար: Երգիչը նաև հայտնել էր, որ մրցույթի մյուս մասնակիցների թվում կան բավական լավ կատարողներ, սակայն կոնկրետ չի կարող նշել ֆավորիտին, քանի որ, ըստ նրա, մրցույթը շատ անկանխատեսելի է: Մրցույթի կազմակերպման գաղափարի հեղինակները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է սկսած 2002 թվականից, որտեղ առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք: 2010թ-ին մրցույթի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը: Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ կունենան 16 մասնակիցներ 14 երկրներից: Մրցույթին առաջին անգամ կմասնակցի Տոգոն: Մրցույթը շարունակվելու է մինչև հուլիսի 31-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |