Աստանայի ԱԱ. Հայ բռնցքամարտիկի հաղթանակն առաջացրել է ադրբեջանցի երկպագուների դժգոհությունը![]() 28 հուլիսի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պատանեկան հավաքականն Աստանայում մասնակցում է բռնցքամարտի երկրորդ աշխարհի առաջնությանը։ Երկու հայ բռնցքամարտիկներ՝ Գոռ Ջևելեքյանը (66 ք/կ) և Սերյոժա Հակոբյանը (+80 ք/կ) արդեն դուրս են եկել ԱԱ կիսաեզրափակիչ և հավաքականին ապահովել առնվազն բրոնզե մեդալներ։ Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանն Աստանայից, Հակոբյանի հաղթանակն առաջացրել է ադրբեջանցի երկրպագուների դժգոհությունը, քանի որ նրանք համարել են, որ իրենց մարզիկն անարդարացի կերպով է պարտվել։ «Հակոբյանն առաջին անգամ էր հանդես գալիս աշխարհի առաջնությունում, բայց շատ վստահ ելույթ ունեցավ։ Նա ակտիվ սկսեց մարտը, ադրբեջանցին կորցրեց իրեն և սկսեց գործել կանոններից դուրս։ Չնայած նրան, որ մեր մարզիկը մեկ անգամ հայտնվեց նոկդաունում, դա չխանգարեց նրան հավաքվել և արժանի հաղթանակ տանել»,- ասել է Գասպարյանը։ Կազմակերպիչներին հաջողվել է արագ հանգստացնել ադրբեջանցի երկրպագուներին։ Առաջնության կիսաեզրափակիչներում, որոնք կայանալու են հուլիսի 29-ին, Ջևելեքյանը հանդիպելու է թուրք բռնցքամարտիկի հետ, իսկ Հակոբյանի մրցակիցն է լինելու ղազախստանցի բռնցքամարտիկը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |