Երևանում կկազմակերպվի հայկական ծագումով լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսը28 հուլիսի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Լեհաստանը մտադիր են ակտիվորեն համագործակցել մշակությաին ոլորտում, այստեղ նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ: Ինչպես հուլիսի 28-ին Երևանում ՀՀ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, երկկողմ համագործակցության շրջանակներում Երևանում կկազմակերպվի հայկական ծագումով լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսը: Լեհաստանի նախագահն ընդգծեց հայ մշակույթի գրավչությունը, որն այժմ էլ ներկա է Լեհաստանում, իսկ հայ համայնքի ներկայացուցիչները նրա կրողներն են հանդիսանում: «Աքսենտովիչն այն ստեղծագործողն էր, որ միշտ շեշտում էր իր կապը Հայաստանի հետ»,-ասել է նա: Թեոդոր Աքսենտովիչը հայտնի է որպես դիմանկարների հեղինակ և գուցուլների կյանքին անդրադարձած նկարիչ: Աքսենտովիչը ծնվել է 1859թ. մայիսի 13-ին Բրաշի լեհական քաղաքում, հայկական ընտանիքում: 1879-1882թթ. նա սովորել է Մյունխենի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, 1897թ. հիմնել է կանանց կոնսերվատորիա: 1910թ. դարձել է Ակադեմիայի ռեկտոր, իսկ 1928թ. նա հանդիսանում է Zachеta ընկերության պատվավոր անդամը: Աքսենտովիչը մահացել է 1938թ. օգոստոսի 26-ին Կրակովում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |