Լոնդոնում ցուցադրել են 30-րդ ամառային օլիմպիական խաղերի մեդալները

Լոնդոնում ցուցադրել են 30-րդ ամառային օլիմպիական խաղերի մեդալները

PanARMENIAN.Net - Լոնդոնի Տրաֆալգարի հրապարակում ցուցադրել են 30-րդ ամառային օլիմպիական խաղերի մեդալները։ Մեդալների դիզայնի վրա աշխատել է նկարիչ Դևիդ Ուոտկինսը։ Դրանց վրա տեղադրված է խաղերի պաշտոնական լոգոտիպը՝ եիրզված տոնական ճառագայթներով։ Դարձերեսին հունական հաղթանակի աստվածուհին է՝ Նիկան, որը լքում Պարթենոնը Լոնդոնում իշխելու համար։

Մեդալների տրամագիծը 85 մմ է, հաստությունը՝ 7 մմ, քաշը՝ 400 գրամ։ Պատրաստվելու է 2000 նման պարգև մրցումների 16 օրերի համար։

«Մեդալների վրա պատկերված են օլիմպիադայի առանցքային խորհրդանիշները՝ Նիկա աստվածուհին և Թեմզա գետը, որը Լոնդոնի խորհրդանիշն է»,- հաղորդել է Ուոտկինսը, հաղորդում է kp.ua-ն։

Լոնդոնում օլիմպիական խաղերը մեկնարկում են 2012-ի հուլիսի 27-ին և ավարտվելու են օգոստոսի 12-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---