Թեհրան. Բուշերի ԱԷԿ-ը կարելի է շահագործման հանձնված համարել![]() 28 հուլիսի 2011 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին երկրի կրթական-դաստիարակչական հաստատությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Բուշերի ԱԷԿ-ը կարելի է համարել շահագործման հանձնված և հիմքեր կան հուսալու, որ գալիք ամսվա ընթացքում ԱԷԿ-ը կմիանա երկրի էլեկտրաէներգիայի ցանցին։ Սալեհին նշել է, որ անցյալ տարվա օգոստոսի վերջին Բուշերի ԱԷԿ է բերվել վառելիքի հերթական քանակը և այդ ժամանակ հայտարարվել է, որ ԱԷԿ էներգետիկ գործարկումը կկայանա 9-12 ամիս անց, հաղորդում է Iran News-ը։ Հունիսի վերջին ռուսական կոնցեռնի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հաղորդել է, որ Իրանում Բուշերի ԱԷԿ վրա կատարվող աշխատանքը մտել է եզրափակիչ փուլ: Բուշերի ԱԷԿ-ը առաջին ատոմային էլեկտրակայանն է Իրանում և Մերձավոր Արևելքում: Ռուսաստանը կառուցում է Բուշերի ԱԷԿ-ի առաջին բլոկը ՌԴ-ի ու Իրանի միջև 1992թ. կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: «Ատոմշինարտահանումը», ըստ 1995թ. կնքած պայմանագրի, ավարտում է ԱԷԿ-ի շինարարությունը, որը սկսել էր գերմանական Kraftwerk Union A.G (Simens/KWU) կոնցեռնը: «Ատոմշինարտահանումը» շինհրապարակում սկսեց աշխատել 1998թ.: Իրանի իշխանությունները նախկինում մտադիր էին ԱԷԿ-ը շահագործման հանձնել 2008թ.: 2008-ի սկզբին Ռուսաստանն ավարտեց միջուկային վառելիքի առաքումը էլեկտրակայանի համար: Իրանը մտադիր է 360 Մ/վտ հզորությամբ ևս մեկ ատոմակայան կառուցել Խուզիստան նահանգում: Բուշերի ԱԷԿ միացումը Իրանի էներգահամակարգին նախատեսվում էր մինչև 2010-ի վերջ, սակայն 2011-ի փետրվարին տեխնիկական խնդրի հետ կապված Ռուսաստանը պահանջեց հեռացնել ուրանային վառելիքը, և իրանական կողմը կատարեց այդ պահանջը՝ ելնելով անվտանգության նկատառումներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |