Թուրքիայի ռազմական վերնախավին պաշտոնաթող են արել քաղաքական ճգնաժամից խուսափելու համար

Թուրքիայի ռազմական վերնախավին պաշտոնաթող են արել քաղաքական ճգնաժամից խուսափելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Իշիք Քոշաների հրաժարականը Թուրքիայի իշխանությունների պլանավորված քայլն է հնարավոր քաղաքական ճգնաժամից խուսափելու համար, կարծում է թուրք քաղաքագետ Իսմայիլ Յաշան: «Թուրքական բանակի վերնախավի ներակայացուցիչները վերջին ժամանակները շատ սխալներ են թույլ տվել, մասնավորապես խառնվել են երկրում իշխանությունը տապալելու գործի հետաքննությանը»,- ասել է Յաշան, գրում է Trend-ը:

Հուլիսի 29-ին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Իշիք Քոշաները հրաժարական է տվել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած առանձնազրույցից հետո: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը ցանկացել է, որպեսզի Քոշաներն անցնի թոշակի: Քոշաներն էլ իր հերթին հրաժարական է տվել, նրան հետևել են ցամաքային ուժերի, ՌՕՈՒ և ՌԾՈՒ գլխավոր հրամանատարները, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Փորձագետի կարծիքով, Քոշաների հրաժարականն անխուսափելի էր Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինների հետ թուրքական բանակի բախման արդյունքում 13 զինվորների մահվանից հետո: «Այդ դեպքը ցույց տվեց, որ թուրքական բանակին վերակազմավորում է պետք»,- նշել է նա:

Հուլիսի 14-ին Դիարբեքիր գավառի Սիլվանի շրջանում Թուրքիայի ԶՈՒ և քուրդ ապստամբների բախման արդյունքում սպանվել են 13 թուրք զինվորներ, ևս 6-ը վիրավորվել են:

Յաշան նաև հաղորդում է, որ Քոշաների հրաժարականից հետո իշխող ԱԶԿ դիրքերը միայն կամրապնդվեն: «Բանակի և կառավարության տարաձայնությունները «Կուվալդա» պլանից հետո կարող էին երկրում քաոս առաջացնել: Քոշաների հրաժարականից հետո ԱԶԿ դիրքերը կամրապնդվեն և կվերանա քաոսի վտանգը»,- կարծում է վերլուծաբանը:

Յաշան նաև նշել է, որ Թուրքիայում քաղաքական ճգնաժամ չի լինի Քոշաների հրաժարականի հետ կապված, քանի որ երկրի բնակչությունը ողջունում է նրա պաշտոնաթողությունը: «Ժողովուրդը ողջունում է թուրքական բանակի վերակազմավորման» սկիզբը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---