Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Շուշիում կայացած քանդակի սիմպոզիումը30 հուլիսի 2011 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումում իտալացի մասնագետների մասնակցությունը: Ինչպես նշված է «Նարեկացի» արվեստի միության հաղորդագրության մեջ, իտալացի մասնակիցները սպառնալի նամակներ են ստացել, որտեղ մասնավորապես ասվում է, որ առանց Ադրբեջանի պաշտոնական թույլտվության նրանք իրավունք չունեն մտնելու ԼՂՀ-ի տարածք: «Իտալիայում` Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան կողմից ինձ հղված նամակում նշվում է, որ Արցախ այցելելու դեպքում դատական գործ կհարուցվի իմ դեմ», - ասում է սիմպոզիումը վավերացնող լուսանկարիչ Լապո Կալին, ով իտալական «Ստուդիո Կալի» նկարահանման ստուդիայի պատվիրակության հետ ժամանել էր Արցախ` սիմպոզիումի, Արցախի, Հայաստանի և Արևմտյան Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով: Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը կայացել է հուլիսի 17-28-ը: Իտալացի 15 քանդակագործները սիմպոզիումի շրջանակներում շուշվա կրաքարից կերտեցին ազատ թեմայով քանդակներ, որոնք մեկ տարվա ընթացքում տեղադրվելու են քաղաքի տարբեր մասերում` նպաստելով, նախաձեռնության հեղինակ քանդակագործ Վիգեն Ավետիսի խոսքով, քաղաքի ճարտարապետական ու քաղաքաշինական վերելքին ու արվեստների կենտրոն Շուշիի նախկին համբավի ու կարգավիճակի վերականգմանը: Ստեղծված քանդակներում գերիշխում են խաղաղության, ազատության և պայքարի թեմաները: Սիմպոզիումն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Շուշիի քաղաքապետարանի աջակցությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |