Բակո Սահակյանն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են երկու հայկական պետությունների փոխգործակցությունը

Բակո Սահակյանն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են երկու հայկական պետությունների փոխգործակցությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը եւ տեղական ներուժի արդյունավետ օգտագործմանը: Երկուստեք նշվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարեւորագույն հիմքերից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---