Վիկ Դարչինյանը պատրաստվում է իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտին հայրենիքում![]() PanARMENIAN.Net - IBO վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանը արդեն գրեթե մեկ ամիս է գտնվում է Հայաստանում ու պատրաստվում է Պաուլյուս Ամբունդայի (Նամիբիա) հետ մենամարտին, որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հավաքն անցնում է Ծաղկաձորում, որտեղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Դարչինյանն ասել է, որ մարզումները լավ են ընթանում: «Իմ հետ մարզվում են Ազատ Հովհաննիսյանն ու Գաբրիել Տոլմայանը, որոնք նույնպես իրենց հերթական մենամարտերը կանցկացնեն Երևանում սեպտեմբերի 3-ին: Սպարինգները ես անցկացնում են տղաների հետ, քանի որ մինչ մենամարտը ընդամենը մեկ ամիս է մնացել, նախապատրաստական աշխատանքներն ու սպարինգները գագաթնակետին են հասնում: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ իմ մարզումների ընթացքից»,-ասել է Դարչինյանը: Մենամարտից երկու շաբաթ առաջ Դարչինյանն ու նրա թիմը կշարունակեն մարզումները Երևանում, կլիմային ընտելանալու համար: Ամբունդայի մասին հայ բռնցքամարտիկը շատ բան չգիտի, սակայն առաջիկայում կուսումնասիրի մենամարտելու նրա ոճը: «Նրա մասին գիտեմ միայն այն, որ նա ձախլիկ է և ակտիվ բռնցքամարտիկ: Շուտով կստանամ տեսագրությունները և մարզիչի հետ միասին կուսամնասիրենք նրա մենամարտերը»: Սեպտեմբերի 3-ին բռնցքամարտի սիրահարները երևանյան շոուի ընթացքում կտեսնեն հինգ մենամարտ, Դարչինյան-Ամբունդա մենամարտից բացի, չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Աֆրիկայից ու Նոր Զելանդիայից ժամանած բռնցքամարտիկները: «Ես վաղուց էի ուզում մենամարտել հայրենիքում և ուրախ եմ, որ վերջարպես, իմ երազանքը կատարվեց: Կարծում եմ, որ երեկոն լավը կլինի և երկրպագուները մեծ հաճույք կստանան»,-խոստովանել է բռնցքամարտիկը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |