Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցնում է 10-րդ տեղը շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում 5 օգոստոսի 2011 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հնդկական Չեննայ քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության 3 տուրը հաջող էր հայ շախմատիստների համար: Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով հաղթել է արգենտինացի Լենարդ Կրիսին: Հայ շախմատիստը 2,5 միավոր է վաստակել և բարձրացել է 10-րդ տեղը: Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակի է հասել Շարդուլի Գեղարեի (Հնդկաստան) հանդեպ, նա վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է 45-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակի առաջատարն է Իվան Լոպես Սալգադոն (Իսպանիա), որը վաստակել է 3 միավոր: Մարիա Գևորգյանը միավորները կիսել է լեհ շախմատիստուհի Կլաուդիա Կուլոնի հետ: Գևորգյանը վաստակել է 1,5 միավոր և զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |