Մշակույթի նախարարությունը կազմակերպելու է ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումների շարք 5 օգոստոսի 2011 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շարք Երևանում և մարզերում: Հայասատանի պատմության թանգարանում ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայաստանի ազգայի արխիվի հետ համատեղ բացվելու է «Հայաստանի երեք հանրապետությունները. նվաճումներ և խորհրդանիշներ» խորագրով ցուցահանդեսը, իսկ ՀՀ կենտրոնական բանկի հետ` բանկի հուշադրամների ցուցադրությունը: Հայասատանի պատմության թանգարանում ՀՀ մշակույթի, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունները «Հայփոստ» ՓԲԸ -ի և Հայաստանի ֆիլատելիստների միության հետ համատեղ ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության նամականիշերի ցուցահանդեսը: Հայասատանի նկարիչների միությունում բացվելու է անկախության տարիների գեղանկարչության ցուցահանդես «Անկախության գունապնակ» անունով: ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության հետ համատեղ ձայնագրելու է Հայաստանի Հանրապետության օրհներգը՝ տարբեր կատարումներով: «Հայկ» վավերագրական ֆիլմերի ստուդիան Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հետ համտեղ մայրաքաղաքում և մարզերում անցկացնելու է «Անկախությունը վավերագրված»` վավերագրական կինոյի փառատոնը: Պետական պատվերով հրատարակվելու են «Հայ կինո. անկախության տարիներ», «Անկախության 20 տարիները լուսանկարներում», «Անկախության սերունդ» ժողովածուները, ինչպես նաև` անկախության 20-ամյակին նվիրված նկարչական ցուցահանդեսի կատալոգը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |