ՀԱՊԿ գագաթաժողովում կքննարկվի որոշ պետություններին, հավանաբար, նաև Հայաստանին օգնության հարցը

ՀԱՊԿ գագաթաժողովում կքննարկվի որոշ պետություններին, հավանաբար, նաև Հայաստանին օգնության հարցը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գագաթաժողովում քննարկվելու են տարածաշրջանային սպառնալիքները, այդ թվում, ահաբեկչական խմբավորումների ներխուժման սպառնալիքը: Այդ մասին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Հանդիպմանը Բորդյուժան հայտնել է ՌԴ նախագահին, որ ՀԱՊԿ-ն մտահոգված է ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մարտահրավերներով:

Ըստ նրա, ՀԱՊԿ անդամ երկրների երիտասարդների մեծ մասը նախապատրաստություն է անցնում Աֆղանստանի տարածքի ճամբարներում: Կա ահաբեկչական կազմավորումների ներխուժման վտանգ ասիական երկրներ:

Բորդյուժան նաև հայտնել է, որ ՀԱՊԿ գագաթաժողովում քննարկվել է որոշ պետություններին օգնություն ցուցաբերելու հարցը: Ըստ նրա, ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում քննարկվել է իրավիճակը Ղրղզստանում, Տաջիկստանում, Բելառուսում ու Հայաստանում:

Կազմակերպության գագաթաժողովը տեղի կունենա օգոստոսի 12-13-ը Ղազախստանում: Օգոստոսի 12-ին գագաթաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստան կմեկնի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս պահի դրությամբ ՀՀ նախագահը գտնվում է կարճատև արձակուրդում, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Օգոստոսի 11-ին Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ուղևորության ավարտի հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում:

ՀԱՊԿ-ին անդամակցում են ՌԴ-ն, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---