Կոռուպցիա և գողական բարքեր Վերնիսաժո՞ւմ

Կոռուպցիա և գողական բարքեր Վերնիսաժո՞ւմ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-ին «Խոսքի իրավունք» միավորումը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի իրենց դիմած Վերնիսաժի վաճառողները խիստ մտահոգ են այնտեղ տիրող խայտառակ իրավիճակից:

PanARMENIAN.Net ի թղթակիցն այսօր եղավ Վերնիսաժում` պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունենում: Օրը շաբաթ է, և սովորականի պես Վերնիսաժը լի էր զբոսաշրջիկներով ու հուշանվերներ գնել ցանկացողներով: PanARMENIAN.Net ի թղթակիցը, մի քանի անգամ Վերնիսաժով պտտվելով, չհանդիպեց ոչ մի նման դեպքի, կամ գոնե մեկ վաճառողի, ով տեղյակ լիներ «տաղավարներից հրաժարվել ստիպողների ապօրինի արաքների» մասին: Թղթակիցը համապատասխան նամակով դիմել է «Խոսքի իրավունք» միավորմանը` խնդրելով հարցի լուսաբանման համար տրամադրել իրենց ահազանգող վաճառականների տվյալները, սակայն դեռևս պատասխան չի ստացել:

«Խոսքի իրավունք» միավորման տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Վերնիսաժում տիրում են կոռուպցիան ու գողական բարքերը. «Վաճառականներին մոտենում են և ապօրինաբար ստիպում հրաժարվել իրենց առևտրային տաղավարներից: Այդ ամենը ուղեկցվում է փողոցային լկտի պահվածքով և հայհոյանքներով, որոնք հայ տղամարդը հասցեագրում է հայ կնոջը: Ահազանգողները փաստում են, որ Վերնիսաժում, ուր վաճառվում են ձեռագործ արվեստի նմուշներ, այսօր սկսում է տիրել մոնոպոլիան և կոռուպցիոն երևույթները: «Խոսքի իրավունքը» անհապաղ հրապարակային բացատրություններ է պահանջում այս ամենի վերաբերյալ Վերնիսաժի ղեկավարությունից և այլ պատկան մարմիններից»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---