Հայաստանի ազգային հավաքականը Երևանում պատրաստվում է Լիտվայի հավաքականի հետ ընկերական խաղին![]() 8 օգոստոսի 2011 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք օգոստոսի 10-ին Կաունասում ընկերական խաղ կանցկացնեն Լիտվայի հավաքականի հետ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը օգոստոսի 8 ու 9-ին հավաք կանցկացնի Երևանում, որից հետո կմեկնի Լիտվա: Մինասյանն առաջին անգամ հրավիրել է երկու նոր դարպասապահի, որոնք հանդես են գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի ու «Փյունիկի» կազմում՝ Արսեն Պետրոսյանին ու Կարեն Իսրայելյանին: Ազգային հավաքական է հրավիրվել նաև «Փյունիկի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը: Հայաստանի հավաքականի կազմում կխաղա նաև ռուսական «Շիննիկի» հարձակվող Արթուր Սարկիսովը, հայտագրված է նաև հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզիբիլիսը: Այդ խաղը նախապատրաստական կլինի ԵԱ-2012 ընտրական փուլի Անդորայի ու Սլովակիայի հավաքականների հետ արտագնա խաղերից առաջ, որոնք կանցնեն սեպտեմբերի 2 և 6-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |