Մինսկում քննարկում են ԱՊՀ մշակութային ժառանգության պաշտպանության համաշխարհային կենտրոնի ստեղծումը![]() 10 օգոստոսի 2011 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Մինսկում անցկացվում է«ԱՊՀ պետությունների մշակութային ժառանգության պաշտպանության համաշխարհային կենտրոնի» նոր նախագծի հայեցակարգը մշակող աշխատանքային խմբի երկօրյա նիստը: Կենտրոնը կստեղծվի «2011-2012թթ. հումանիտար ոլորտում համագործակցության հարցերի մասին» ԱՊՀ կառավարությունների ղեկավարների` անցյալ տարի Սանկտ-Պետերբուրգում հաստատած ծրագրի համաձայն: Կենտրոնի ստեղծման աշխատանքային խմբի նախապատրաստած նախագծի կանոնադրության մեջ տեղ կգտնեն գործունեության ուղղվածությունը, ապագայի պարտավորություններն ու խնդիրները, ինչպես նաև կարտացոլվեն կենտրոնի ֆինանսական հարցերը: Կենտրոնը ստեղծվելու է մշակութային ժառանգության պաշտպանության բնագավառում ԱՊՀ երկրների համատեղ գործունեության մշակման և մշակութային օբյեկտների պաշտպանության ու նորոգման վրա արտասահմանյան ներդրողների ուշադրությունը սևեռելու համար: Համարվում է, որ Համագործակցության մեջ մտնող յուրաքանչյուր երկիր հարուստ մշակութային ժառանգություն ունի, որը մշտական ուսումնասիրման և քարոզման կարիք ունի: Կենտրոնի աշխատակիցները ԱՊՀ երկրների` համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ մտնող հուշարձանների վիճակի մասին տարեկան հաշվետվություն կպատրաստեն և կներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Կենտրոնում մշակութային հուշարձանների պաշտպանության և նորոգման մասին խորհրդատվություններ կանցկացվեն համաշխարհային փորձագետների մասնակցությամբ: Այստեղ կանցկացվեն նաև խորհրդաժողովներ, սեմինարներ, դասընթացներ արդիական թեմաների շուրջ: ![]() ԱՊՀ ԱՊՀ-ն` Անկախ Պետությունների Համագործակցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջպետական միավորում է: ԱՊՀ-ն հիմնել են Բելառուսի ԽՍՀ-ն, ՌԴ ԽՍՀ-ն և Ուկրաինայի ԽՍՀ-ն 1991-ի դեկտեմբերի 8-ին Բրեստի մերձակայքում գտնվող Վիսկուլի բնակավայրում: ԱՊՀ անդամ պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան: Հայաստանն ԱՊՀ անդամ է 1992-ի փետրվարի 18-ից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |