Հինգերորդ համահայկական խաղերի կրակը վառեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը

Հինգերորդ համահայկական խաղերի կրակը վառեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկական խաղերի պաշտոնական բացումը: Երեկոն բացեց գունեղ շոուն` ներկայացվեց խաղերի պատմությունը, դրան հաջորդեց հրավառությունը և դաշտ դուրս եկան պարային խմբերը:

Մարզիկների շքերթը բացեց Արցախը, այնուհետև հաջորդեցին 3200 մարզիկներ 34 երկրների 125 քաղաքներից:

Մարզիկների անունից Նարինե Անդրիասյանը խոստացավ խաղերի ժամանակ հավատարիմ մնալ մարզական կանոններին, մրցավարների անունից հանդես եկավ Հովհաննես Գևորգայնը: Համահայկական խաղերի կրակը, որը վառվել էր Անիում, հետո փոխանցվել Գանձասար, Գառնի, Սյունիք և Խոր Վիրապ, մարզադաշտ բերեցին սամբոյի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը և IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը: Հինգերորդ համահայկական խաղերի կրակը վառեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը:

Բոլոր մարզիկներին ողջունեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Իսկ իր խոսքում Համահայկական խաղերի միջազգայն կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, որ խաղերը նպաստում են Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միջև կապերի սերտացմանը: ,,Այսօր 3200 մարզիկ է ժամանել Հայաստան աշխարհի 125 քաղաքից և Երևանն ուրախ է ընդունել բոլորին,,-ասաց Զաքարյանը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է նման պատմական օրն անցկացնել ողջ աշխարհի հայերի հետ միասին:,,Բոլոր հայերն են հետևելու ձեր ելույթներին, սակայն այս խաղերում չեն լինի հաղթողներ ու պարտվողներ, սա ողջ հայության հաղթանակն է,,-ասաց Սարգսյանը:

Վարչապետը բացված հայտարարեց Համահայկական խաղերը և հավաքված հազարավոր հայերը միասին կատարեցին Հայաստանի օրհներգը:

Բացման արարոությանը ներկա էր Արցախի Հանրապեըտության նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Խաղերը մեկնարկում են օգոստոսի 14-ին և կտևեն մինչև օգոստոսի 21-ը:

10  14.08.11 - 5-րդ Համահայկական խաղերի բացման արարողությունը
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---