Համահայկական խաղերի սեղանի թենիսի եզրափակչում կհանդիպեն Երևանի և Շուշիի թիմերը![]() 16 օգոստոսի 2011 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի սեղանի թենիսի մասնակիցները շարունակում են պայքարն արդեն կիսաեզրափակիչներում: Իրենց վարպետությամբ աչքի ընկան Երևանի, Շուշիի, Թեհրանի ու Գյումրիի թենիսիստները, նրանք կարողացան հաղթել բոլոր մրցակիցներին և դուրս եկան կիսաեզրափակիչ: Սեղանի թենիսի չորրորդ հատուկ մարզադպրոցում հանդիպեցին Երևան-Թեհրան, Գյումրի-Շուշի թիմերը: Երևանը 3:1 հաշվով հաղթեց Թեհրանին, իսկ Շուշին 3:2 հաշվով առավելության հասավ Գյումրիի նկատմամբ: Եզրափակչում, որը տեղի կունենա օգոստոսի 16-ին, կհանդիպեն Երևանի և Շուշիի թիմերը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |