Թուրքիան կոչ է անում Սիրիայի իշխանություններին ուժ չկիրառել խաղաղ քաղաքացիների դեմ![]() 16 օգոստոսի 2011 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել Սիրիայի իշխանություններին անհապաղ դադարեցնել բանակային գործողությունները բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, որոնք շարունակվում են երկրի մի շարք տարածաշրջաններում»: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ելույթ ունենալով Անկարայում, Դավութօղլուն նշել է, որ, եթե սիրիական իշխանությունները շարունակեն ուժ կիրառել խաղաղ քաղաքացիների դեմ, նրանց հետ «խոսակցության թեմա չի լինի»: Նախորդ շաբաթ թուրք նախարարը Դամասկոսում բանակցում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ փորձելով հասնել բռնության դադարեցմանը: Սիրիայի նավահանգստային Լաթակիա քաղաքից հաղորդագրություններ են ստացվում նոր հրաձգության ու բախումների մասին: Ըստ իրավապաշտպանների, վերջին օրերին քաղաքում տասնյակ մարդիկ են զոհվել: Բանակի ստորաբաժանումները մտել են Հոմս նահանգի մի շարք քաղաքներ: Հաղորդագրություններ են ստացվում առ այն, որ զինվորականները կրակ են բացել պաղեստինցի փախստականների շրջանում, որտեղ շուրջ 10 000 մարդ է գտնվել: Որոշ տվյալներով, նրանցից կեսը արդեն լքել է ճամբարը: Սիրիայում հակամարտության մեկնարկից ի վեր նախագահ Բաշար Ասադը հայտարարում է, որ պայքարում է ահաբեկիչների ու միջազգային դավադրության դեմ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |