Կանխատեսումները կատարվում են. Լոնդոնյան անկարգությունները տարածվել են Շվեդիայի մայրաքաղաքում

Կանխատեսումները կատարվում են. Լոնդոնյան անկարգությունները տարածվել են Շվեդիայի մայրաքաղաքում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում զանգվածային անկարգություններ են սկսվել: Իրավապահ մարմինների հետ երիտասարդության բախումների արդյունքում ջարդվել են երկու ոստիկանական մեքենաներ, ևս մեկ ավտոմեքենա այրվել է: Ոստիկաններից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել: Հաղորդվում է միայն այն մասին, որ երկու իրավապահներ աչքի այրվածք են ստացել այն պատճառով, որ հարձակվողներից մեկը լազերային լույս է պահել աչքերին:

Երկրի իշխանությունների կարծիքով, շվեդական երիտասարդության համար վատ օրինակ են դարձել բրիտանական ըմբոստները, որոնք կազմակերպել են վերջերս Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղ գտած անկարգությունները:

Սկսած օգոստոսի 6-ից Լոնդոնի կենտրոնում զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, որոնց ընթացքում փողոց են դուրս եկել Միացյալ Թագավորության շուրջ 250 հազ. քաղաքացիներ: Անկարգությունների հիմնական պատճառը երկրի կառավարության կոշտ տնտեսական քաղաքականությունն է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---