Համահայկական խաղերի ֆուտզալի մրցաշարում հաղթող դարձավ Երևանի թիմը

Համահայկական խաղերի ֆուտզալի մրցաշարում հաղթող դարձավ Երևանի թիմը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին կայացան 5-րդ Համահայկական խաղերի եզրափակիչ խաղերը: Ֆուտզալի մրցաշարում երրորդ տեղի համար մրցեցին Թեհրանի և Բուենոս Այրեսի թիմերը: 5:1 հաշվով հաղթանակ տարան Արգենտինայի ֆուտբոլիստները:

Եզրափակչում հանդիպեցին Երևանի և Մեծ Նեկլինովկայի թիմերը: Նեկլիկովկայի ֆուտբոլիստները հանդես էին գալիս և ֆուտբոլում և ֆուտզալում, և երկու մրցաշարերում էլ հասան մինչև կիսաեզրափակիչ: Ֆուտբոլում նրանք գրավեցին 4-րդ տեղը, իսկ ֆուտզալում` երկրորդ: Երևանի մարզիկները հաղթանակ տարան 5:0 հաշվով և չորրորդ անգամ դարձան Համահայկական խաղերի հաղթող:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Նեկլինովկայի խաղացող Տիգրան Պապիկյանն ասաց, որ նրանց համար շատ բարդ էր, քանի որ մեկ օրվա ընթացքում երկու խաղ էին ունենում. «Մեր ուժերը չէին բավականացնում, բայց մեզ համար գլխավորն այն մթնոլորտն էր, որը մենք զգացինք մեր հայրենիքում: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ հաղթեց ընկերությունը»,- ասաց Պապիկյանը:

Երևանի թիմի դարպասապահ Հարություն Հարությունյանը շնորհավորեց բոլոր երևանցիներին հաղթանակի կապակցությամբ, նշելով, որ նրանց համար մեծ ուրախություն էր, որ չորրորդ անգամ հաղթող դարձան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---