ՎիվաՍել-ՄՏՍ-ը 5-րդ Համահայկական խաղերին հատկացրեց 20 միլիոն դրամ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 5-րդ Համահայկական խաղերին հատկացրեց 20 միլիոն դրամ

PanARMENIAN.Net - Դառնալով 5-րդ Համահայկական խաղերի գործընկերը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրեց 20 միլիոն դրամ: Ընկերությունը համոզված է, որ առողջ սերունդ ունենալու կարևոր նախապայմաններից մեկը սպորտի մասսայականացումն է:

Այս տարի Համահայկական խաղերի ծրագրում ներառվել էր 10 սպորտաձև` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի և մեծ թենիս, լող, շախմատ և այլն: Աշխարհի տարբեր քաղաքների հավաքական թիմերի հետ միասին հինգերորդ Համահայկական խաղերին մասնակցեցին նաև Արցախից ժամանած մարզիկներ:

Հերթական խաղերի` Գանձասարից ՀՀ մայրաքաղաք բերված ջահը խորհրդանշում էր ազգային միասնականության ուժն ու կարևորությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---