Թուրքիան կվերադարձնի քրիստոնեական եկեղեցիների ունեցվածքը

Թուրքիան կվերադարձնի  քրիստոնեական եկեղեցիների ունեցվածքը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկրետ է ստորագրել 1930-ականներից հետո բռնազավթված քրիստոնեական և հրեական եկեղեցիների ունեցվածքը վերադարձնելու մասին, գրում է ANCA-ն:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ճնշման արդյունքում թուրքական իշխանությունները կվերադարձնեն հայկական եկեղեցիների ողջ ունեցվածքի 1 տոկոսից պակասը»,- հայտարարել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը և հավելել, որ այդ դեկրետն ընդամենը իրագործած զանգվածային կոտորածները քողարկելու նպատակ ունի:

ANCA-ն մտադիր է Թուրքիայի որոշումը ներկայացնել ԱՄՆ Կոնգրես` դրա իրագործման վերաբերյալ որոշ երաշխիքներ ապահովելու համար:

Դեկրետի համաձայն, եկեղեցիներին հանձնվելու են նախկին հոսպիտալները, մանկատների շենքերը և դպրոցները:

Պատմական գրությունների համաձայն ավելի քան 2000 հայկական եկեղեցիներից, որոնք գործում էին ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչև 1915-ը, այսօր գործում է շուրջ 50-ը:

Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԱՄՆ ԱԳՆ-ին տրամադրվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում ուղղումները, որտեղ կարող են ընդգրկվել 306 բանաձևին համահունչ ձևակերպումներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---