Արտավազդ Փելեշյանի 2 ֆիլմեր մասնակցելու են Վենետիկի 68-րդ կինոփառատոնին![]() 31 օգոստոսի 2011 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Արտավազդ Փելեշյանի երկու ֆիլմերը ցուցադրվելու են Վենետիկի 68-րդ կինոփառատոնի «Հորիզոններ» մրցութային ծրագրում: Ինչպես նշված է փառատոնի պաշտոնական կայքում, ներկայացված են հայ ռեժիսորի «Տարվա եղանակներ» (1975թ.) և «Կյանք» (1993թ.) ֆիլմերը: Նույն «Հորիզոններ» ծրագրում ներկայացված է նաև Իտալիան ներկայացնող հայազգի ռեժիսոր Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչի-Լուչչիի համատեղ «Հղումներ մեր 1989-90թթ-ի ռուսաստանյան շրջագայությունից» (NOTES SUR NOS VOYAGES EN RUSSIE 1989 – ‘90) ֆիլմը: Եվրոպական պառլամենտի հատուկ մրցանակին առաջադրված է ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Կետիկյանի «Կիլիմանջարոյի ձյուները» (LES NEIGES DU KILIMANDJARO) ֆիլմը: Երվանդ Ջանիկյանի ֆիլմը ցուցադրվելու է սեպտեմբերի 1-ին և 2-ին, Ռոբեր Կետիկյանի ֆիլմը սեպտեմբերի 6-ին իսկ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը` մարտի 6-ին և 10-ին: «Հորիզոններ» ծրագրին մասնակցում են խաղարկային և վավերագրական ֆիլմերը, որոնք, ըստ ժյուրիի, կինեմատոգրաֆիայի զարգացման գործում նոր տենդենցներ են ներկայացնում: Վենետիկի 68-րդ կինոփառատոնը մեկնարկում է այսօր` օգոստոսի 31-ին Լիդո կղզում: Այն բացվելու է Ջորջ Քլունիի «Մարտյան իդեր» ֆիլմով: Փառատոնի բացման երկրորդ ֆիլմը ռուս ռեժիսոր Վիկտոր Կոսակովսկու «Կեցցեն անտիպոդերը»-ն է: Կինոփառատոնին, ընդհանուր թվով, ներկայացված են 65 ֆիլմեր, որոնցից 22-ը հիմնական փուլում են, 24-ը` «Հորիզոններ» և 19 արտամրցութային փուլում: հայտնում է կինոփառատոնի պաշտոնական կայքը: Հիմնական` մրցութային փուլում ներկայացված են Ռոման Պոլանսկու, Ուիլյամ Ֆրիդկինի, Դեվիդ Կրոնենբերգի, Ալեքսանդր Սոկուրովի, Կրիստինա Կոմինչինիի և այլ ռեժիսորների ֆիլմեր: Արտամրցութային ծրագրում իրենց ռեժիսորական երկրորդ աշխատանքները կներկայացնեն փոփ թագուհի Մադոննան և դերասան Ալ Պաչինոն: Փառատոնի փակումը կայանալու է սեպտեմբերի 10-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |