«Մասնագիտությունը հեռանկարում» միջազգային համաժողովը կանցկացվի Երևանում 2 սեպտեմբերի 2011 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Երևանում սեպտեմբերի 7-9-ը անցկացվելու է Եվրոպայի քաղաքացիական ծառայության ցանցի ամենամյա «Մասնագիտությունը հեռանկարում» միջազգային համաժողովը` «Քաղաքացիական ծառայության բարեփոխումները. նպատակներ և արդյունքներ» խորագրով: Այն կազմակերպել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը` ԵԱՀԿ-ի, ԵՄ «Սիգմա» ծրագրի, UNDP-ի ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ: ՀՀ քաղծառայության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համաժողովի հիմնական նպատակն է լինելու քննարկել մասնակից երկրներում քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, նպատակները, ակնկալվող արդյունքները, համադրելու արդեն կայացած և այդ ճանապարհին գտնվող համակարգեր ունեցող երկրների փորձը: Համաժողովի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին երեկոյան, ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը, որի շրջանակներում նաև համագործակցության հուշագիր կստորագրվի ՀՀ քաղծառայության խորհրդի և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության վարչության միջև: Հայաստանում անցկացվող համաժողովին, որն ընդհանուր առմամբ 5-րդն է, մասնակցելու են 16 երկրների՝ Ավստրիա, Բելգիա, Կանադա, Կիպրոս, Էստոնիա, Հնդկաստան, Իռլանդիա, Իտալիա, Ճապոնիա, Լիտվա, Մոլդովա, Մոնղոլիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա, քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինների ղեկավարները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |