Վարդան Մինասյան. Հոգեբանորեն մեզ չափազանց հարկավոր էր հաղթանակը Անդորրայի հանդեպ![]() 3 սեպտեմբերի 2011 - 11:44 AMT PanARMENIAN.Net - 3:0 հաշվով Անդորրայի հանդեպ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանն ասել է,որ խաղը բավականին բարդ էր: «Հոգեբանորեն մեզ չափազանց հարկավոր էր հաղթանակը Անդորրայի հանդեպ, քանի որ մինչ այդ մենք պարտություն էինք կրել Ռուսաստանից ու Լիտվայից: Իմ սաները գրեթե 100 տոկոսով լուծեցին դրված առաջադրանքը»,-Մինասյանին է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը: Անդորրայի գլխավոր մարզիչ Կոլդո Ալվարեսը գտնում է, որ հայկական թիմի ֆուտբոլիստներն ավելի փորձառու են և խաղն իրենց ձեռքը վերցրեցին: Հաջորդ խաղը Անդորրան կանցկացնի Մակեդոնիայի հետ, և Ալվարեսը գտնում է, որ խաղը կստացվի, քանի որ իր սաները բավականին լավ խաղացին Հայաստանի հետ խաղի սկզբնական մասում: Հաղթանակից հետ Հայաստանի հավաքականը ԵԱ-2012 ընտրական փուլի B խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը 11 միավորով՝ զիջելով երեք միավորով Իռլանդիային ու Սլովակիային: Սլովակիայի հետ Հայաստանը կխաղա սեպտեմբերի 6-ին Ժիլինում: Խմբի առաջատարն է Ռուսաստանի հավաքականը 16 միավորով, որը նվազագույն հաշվով հաղթեց Մակեդոնիային: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |