Վլադիմիր Վայս. Այսօր Ռուսաստանը B խմբի ֆավորիտն է, սակայն, դա միայն այսօր![]() 3 սեպտեմբերի 2011 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսը Եվրո-2012 ընտրական փուլի B խմբում իր հավաքականի Իռլանդիայի հետ ոչ ոքի ավարտված խաղից հետո նշել է, որ երկու թիմերն էլ կարող էին հաղթել և արդյունքը նորմալ է: «Մեզ հաջողվեց լավ ֆուտբոլ ցուցադրել: Ռուսաստանն այսօր հաղթեց, սակայն, ես տեսել եմ առաջին խաղակեսը, նրանք բարդություններ ունեին: Մենք բավականին անկանխատեսելի խումբ ենք, որտեղ յուրաքանչյուրը կարող է միավորներ վաստակել: Այսօր Ռուսաստանը B խմբի ֆավորիտն է, սակայն, դա միայն այսօր: Վստահ եմ, պայքարը կընթանա մինչև վերջ»,-մեջբերում է մասնագետի խոսքերը sovsport.ru-ն: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Սլովակիայում, Ռուսաստանն կընդունի Իռլանդիային, իսկ Սկոպյեում կխաղան աուտսայդերներ Մակեդոնիան ու Անդորրան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |