Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները սեպտեմբերի 10-ին կմեկնեն Ստամբուլ` մասնակցելու ԱԱ-ին![]() 3 սեպտեմբերի 2011 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը սեպտեմբերին 10-ին մեկնելու է Ստամբուլ, որտեղ մասնակցելու է աշխարհի առաջնությանը: «Մենք հիանալի ենք անցկացրել բոլոր հավաքները և լավ ենք պատրաստվել ԱԱ-ին: Շատ քիչ ժամանակ է մնացել, և հիմա կարևոր է ըմբիշների առանձին աշխատանքը, այդ դեպքում մենք կարող ենք լավ հանդես գալ աշխարհի առաջնությունում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: Նրա սաների ելույթները սկսելու են սեպտեմբերի 12-ին ավարտելու են` սեպտեմբերի 18-ին: Այս օրերին Հայաստանի հավաքականը Երևանում հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնում վերջին հավաքն է անցկացնում առաջնությունից առաջ: Ջուլֆալակյանը նշել է, որ հավաքականի կազմը հայտնի է լինելու մի քանի օրից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |