Դարչինյանը նոկաուտի կենթարկի Մբամբային 6-րդ կամ 7-րդ ռաունդում, կարծում է Դերենիկ Ոսկանյանը![]() 3 սեպտեմբերի 2011 - 16:40 AMT PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ 6-րդ կամ 7-րդ ռաունդում Դարչինյանը Մբամբային նոկաուտի է ենթարկելու, մարտը լինելու է տեսարժան և շատ գեղեցիկ, բռնցքամարտի սիրահարները մեծ հաճույք են ստանալու»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը: Իր հերթին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը խոստովանել է, որ ծանոթ չէ Մբամբայի ոճի հետ, բայց համոզմունք է հայտնել, որ Դարչինյանն անպայման հաղթելու է: «Յուրաքանչյուր մենամարտում Վիկը ձգտում է հաղթանակի, նրա համար տարբերություն չկա, թե ով է մրցակիցը»,- ասել է նա: Երկու մարզիչներն էլ համոզված են, որ Երևանում բռնցքամարտի երեկոն նպաստելու է Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը, բացի դրանից բոլոր հայերը սիրում են Դարչինյանին և վերջապես հնարավորություն ունեն հետևել հայրենիքում նրա ելույթին: «Բոլոր հայ բռնցքամարտիկները, որոնք ռինգ են դուրս գալու, պայքարելու են հանուն հաղթանակի: Ես շատ լավ գիտեմ Ազատ Հովհաննիսյանին և Գաբրիել Տոլմաջյանին, ովքեր հանդես են եկել մեր հավաքականի կազմում, և բոլորին այսօր հաջողություն ենք մաղթում»,- ասել է Մեհրաբյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |