«Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել «Աննան»

«Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել «Աննան»

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից սեպտեմբերի 2-4-ն անցկացված քվեարկության արդյունքների համաձայն, «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը:

Նախաձեռնությունից տեղեկացնաք են, որ փոստի միջոցով հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ Հանրային հեռուստաընկերությանը փակ ծրարով կառաքվի 100 դրամ` աղբահանության գումար: «Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային: «Աղբ եթերից»-ի հաջորդ հաղթողը հայտնի կդառնա երկու շաբաթից։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---