Ռուբեն Հախվերդյան. Եթե մենք պարտվենք մշակութային պատերազմում, կպարտվենք նաև իրականում

Ռուբեն Հախվերդյան. Եթե մենք պարտվենք մշակութային պատերազմում, կպարտվենք նաև իրականում

PanARMENIAN.Net - Ըստ երգիչ Ռուբեն Հախվերդյանի, այսօր մենք ճաշարաններում այնպիսի երգեր են երգում, որ եթե 1915 թ-ին երգեին, հայ ազգը չէր կոտորվի թուրքերից: Նա նաև գտնում է, որ եթե հայ ազգը պարտվի մշակութային պատերազմում, ապա կպարտվի նաև իրական պատերազմում: Այդ ամենի մեղավորը, ըստ Հախվերդյանի, իշխանություններն են: Նա լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ հայ էստրադայի ներկայացուցիչները երգում են թուրքական մոտիվներով երգեր, որովհետև իշխանության մեծ մասն է դա նախընտրում:

Ինչ վերաբերում է Հայաստանի երրորդ հանրապետությանը և նրա երեք նախագահներին, ապա, ըստ Հախվերդյանի, «առաջին նախագահը կարդացել է «Ռանչպարների կանչը», բայց չի հասկացել, մյուս երկուսը ընդհանրապես չեն կարդացել դա» և չգիտեն, թե ինչ է ազգային մշակույթը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---