WikiLeaks. Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանին է համարում իր հիմնական մրցակիցը![]() 5 սեպտեմբերի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հերթական փաթեթը, որոնց թվում է նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնի հեռագիրը: Փաստաթղթում Փենինգտոնը, մասնավորապես, անդրադառնում է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը: Ինչպես նշվում է, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու բարեփոխումներին առնչվող հարցեր: Ինչպես նշել է Փենինգտոնոը, Հովիկ Աբրահամյանը, բնութագրելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, ասել է, որ Հայաստանում նրան ընկալում են որպես բարեխոիչ, որը «լավ խոսում է, բայց քիչ է գործում»: «Աբրահամյանն ասել է, որ հարցրել է վարչապետին թե ինչ լծակներ են պակասում նրան կոռուպցիայի և օլիգոպոլիաների դեմ պայքարում, սակայն, այդպես էլ բավարար պատասխան չի ստացել»,-ասվում է հեռագրում: Փենինգտոնը նշել է նաև, որ ՀՀ ԱԺ նախագահը համարվում է վարչապետի հիմնական մրցակիցը և զգուշությամբ հող է նախապատրաստում իշխանություն ստանալու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |