ԱՄՆ-ն պատվիրակություն կգործուղի Մերձավոր Արևելք` Պաղեստինի ճանաչումը կանխելու համար 6 սեպտեմբերի 2011 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի վարչության ղեկավար Դենիս Ռոսսը և Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացում ամերիկյան վարչակազմի հատուկ բանագնաց Դևիդ Հիլը երեքշաբթի օրն այցելելու են Մերձավոր Արևելքի երկրներ, մասնավորապես Պաղեստին, հաղորդում են պաղեստինյան ԶԼՄ-ները: Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի բարձրաստիճան անձինք փորձում են կանխել Պաղեստինի միակողմանի դիմումը ՄԱԿ` 1967-ի սահմաններում պաղեստինյան պետության ճանաչմանը հասնելու և այդ կազմակերպությունում լիիրավ անդամություն ստանալու համար: Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով, Օբամայի բանագնացները Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկեն ձևակերպման ձեռքբերումը, որը թույլ է տալիս վերսկսել ուղղակի պաղեստինաիսրայելական բանակցությունները: Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն առաջին անգամ հայտարարել է, որ սեպտեմբերին դիմելու է ՄԱԿ` Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում 1967-ի սահմաններում պաղեստինյան պետության անկախությունը ճանաչելու համար: Այդ հայտարարությունն առաջացրել է Իսրայելի, ԱՄՆ և մի շարք արևմտյան պետությունների կտրուկ արձագանքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |