Մեղրիի քաղաքացիները խնդրում են Հայաստանի ղեկավարությանը կանխել աղետը քաղաքում

PanARMENIAN.Net - Հայաստանի հարավային դարպասը` Մեղրին, կանգնած է ջրազրկման վտանգի առաջ: Պատճառը դարձել է Մեղրի գետից ոռոգման ջրանցքի շինարարության ծրագիրը: Ջրանցքը պետք է ջրով ապահովի Ագարակ քաղաքը, Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր գյուղերը: Պլանների մեջ մտնում է նաև Մեղրի գետի վրա 5 ՀԷԿ-երի շինարարությունը, ինչը հանգեցնելու է ջուրը խողովակների մեջ փակելուն, և արդյունքում գետը 15 կմ երկարությամբ փակվելու է:

Մեղրիի բնակիչները նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին` խնդրելով կանխարգելել ՀՀ կառավարության այդ ծրագրի իրագործումը, հաղորդում է «ԷկոԼուրը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---