ReANIMANIA-ն այս տարի կրելու է «20-ամյա անկախ անիմացիա» խորագիրը

ReANIMANIA-ն այս տարի կրելու է «20-ամյա անկախ անիմացիա» խորագիրը

PanARMENIAN.Net - Երևանում սեպտեմբերի 14-19-ը կայանալու է ReANIMANIA անիմացիոն ֆիլմերի միջազգային երրորդ փառատոնը: Այն անցկացվելու է «20-ամյա անկախ անիմացիա» խորագրի ներքո: Ինչպես նշեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, Առաջին անգամ Հայաստան այցելող “First Squad” (2010) ֆիլմի հեղինակ, ճապոնացի Յոշիհարու Աշինոն կանցկացնի անիմեի մասնագիտական դասընթացներ, և «Ֆոկուս» ծրագրի շրջանակներում կվարի դասախոսություն ճապոնական անիմացիայի պատմության վերաբերյալ:Դասախոսությունը բաց է լինելու հանրության համար: Բացի դրանից երկրորդ անգամ Հայաստանում կգտնվի Stop-motion-ի համաշխարհային ճանաչում ունեցող Աարդման Ստուդիոն, և կվարի 6-օրյա մասնագիտական դասընթաց: Այս տարի ավելի քան 40 երկրից ստացվել է 320 հայտ: Քասունին նաև շեշտեց, որ կան հայտեր սփյուռքից: Սակայն սփյուռքում նկարահանված մույտֆիլմերի ներկայացումը ReANIMANIA փառատոնին միշտ չէ, որ հաջողվում է, քանի որ սփյուռքում նկարահանած ֆիլմերը պատկանում են կինոստուդիաների, որոնցից յուրաքանչյուրն ունի փառատոնին ներկայանալու իր քաղաքականությունը:

Առանձին ծրագիր է լինելու անկախ Հայաստանի 20-ամյակին նվիրված ցուցադրությունները, որի շրջանակներում ցուցադրվելու են վերջին 20 տարվա անմացիաները:

Իր հերթին փառատոնի ծրագրերի համակարգող Ռաֆֆի Մովսիսյանը նշեց, որ այս տարի կայանալու է անիմատորներ Աբրահամ Սահակյանի հուշ երեկոն և Եվա Մուրադյանի հեղինակային երեկոն:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասսարջյանը նշեց, որ այս տարի լինելու են 5 պրեմիերաներ,ոորնք հաջորդ օրը կրկնվելու են: Նա չբացեց փակագծերը, սակայն ասաց, որ բացման ֆիլմը լինելու է անկախ Հայաստանում նկարահանված ֆիլմ: Ներկայացվելու է նաև «Խավարասեր» անունով անիացիա, անցած տարվա մասնակից 6 անիմատորների հեղինակությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---