Իրանի Բուշերի ԱԷԿ-ի գործարկումը տեղի կունենա սեպտեմբերին

Իրանի Բուշերի ԱԷԿ-ի գործարկումը տեղի կունենա սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Իրանի Բուշերի ԱԷԿ-ի գործարկումը, որը կառուցել են ռուս մասնագետները, տեղի կունենա սեպտեմբերին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոյի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ըստ նրա, միջոցառման հստակ ժամակետը դեռ համաձայնեցված չէ:

Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունը սկսվել է 1975թ., երբ Գերմանիան պայմանագիր կնքեց Իրանի հետ, սակայն հետո դուրս եկավ նախագծից 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո:

Այնուհետև Իրանը համաձայնագիր կնքեց Ռուսաստանի հետ 1995թ., որի համաձայն ԱԷԿ-ը պետք է շահագործման հանձնվեր 1999թ., սակայն գործարկումը ձգձգվում էր: Վերջապես ԱԷԿ-ը շահագործան կհանձնվի 30-ամյա ձգձգումից հետո:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---