Ինչպես և պետք էր սպասել, Թուրքիայում խեղաթյուրել են Շարլ Ազնավուրի խոսքերը

Ինչպես և պետք էր սպասել, Թուրքիայում խեղաթյուրել են Շարլ Ազնավուրի խոսքերը

PanARMENIAN.Net - Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի խոսքերը խեղաթյուրվել են թուրքական ԶԼՄ-ների կողմից: Մասնավորապես, ինչպես նշել է թուրքական HaberTurk-ը, Ազնավուրը նշել է, որ Թուրքիայի հետ երկխոսության պարզեցման և հայ-թուրքական սահմանի բացման համար հայերը պետք է «Ցեղասպանության» փոխարեն այլ բառ գործածեն: Ավելին, «նման հայտարարությունների արդյունքում երգիչը խիստ քննադատության է ենթարկվել Ֆրանսիայում հայ համայնքի կողմից», հաղորդել է գործակալությունը:

Սակայն ֆրանսիական հեռուստատեսության լրագրողի հետ Ազնավուրի զրույցի սղագրությունից պարզ է դառնում, թե իրականում շանսոնյեն ինչ է նկատի ունեցել` առաջարկելով «ցեղասպանություն» բառը փոխարինել մեկ ուրիշով:

Պատասխանելով լրագրողի հարցերին` Ազնավուրը նշել է, որ «ցեղասպանությունը» մի բառ է, որը իրեն խանգարում է, քանի որ եթե թուրքերն իսկապես այնքան պարկեշտություն ունենան ասելու, որ Ցեղասպանություն բառն է, որն իրենց խանգարում է, «մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն, և որ թուրքական կառավարությունը մտածի երկխոսություն սկսել մեզ հետ»: Դեսպանի խոսքով, ողբերգության աստիճանը բառը չէ, որ պետք է որոշի. «Այն փաստը, որ թուրքերը ցանկացել են սպանել, զանգվածային կերպով ոչնչացնել հայերին, այդ է կարևորը, այլ ոչ թե բառը»:

Մեկնաբանելով թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը` Ազնավուրը նկատել է, որ դա, ամենայն հավանականությամբ, պատվի հարց է, որը գետնով կտան կատարվածը ճանաչելուց հետո:

Զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ Շառլ Ազնավուրը կոչ է արել փոխարինելու «ցեղասպանություն» բառը մեկ ուրիշով, քանի որ այն խանգարում է բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Ընդ որում, նա նաև ցանկություն է հայտնել այցելելու Թուրքիա` նշելով, որ թուրքերը շատ լավ ժողովուրդ են:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---