ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում կարող է քննարկվել ղարաբաղյան հակամարտությունը

ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում կարող է քննարկվել ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կընդգրկվի ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկումներում, եթե դրան որևէ լուրջ հանգամանքներ չխոչընդոտեն: Այդ մասին Ադրբեջանի «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովան:

Նրա խոսքով, անցյալ տարի այդ հարցը բարձրացվեց կազմակերպության ամառային նստաշրջանի նախաշեմին: «ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուի` Ադրբեջան կատարած այցի ժամանակ այդ հարցն ավելի կոնկրետ ձևով էր առաջադրվել նրան: Այդ ժամանակ Էֆտիմիուն ասաց, որ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջաններից մեկում պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի քննարկում կազմակերպվի և հնչեցվի առկա դրության մասին համանախագահների հաշվետվությունը: Կազմակերպության նախագահը նման նախաձեռնությամբ դիմել էր համանախագահներին, սակայն ամառային նստաշրջանում նման քննարկում չհաջողվեց անցկացնել: Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների հետ հանդիպմանը Պետրոս Էֆտիմիուն նրանց հաղորդեց, որ ինքը շարունակում է աշխատել այդ հարցի շուրջ, և նման լսումներ կարող են կայանալ կառույցի աշնանային նստաշրջանում»,- ասել է Մուրադովան:

Նա հույս է հայտնել, որ կազմակերպության ղեկավարը կնպաստի այդ քննարկումների անցկացմանն ու հակամարտության արդար լուծմանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---