Հենրիխ Մխիթարյան. Ես հավատում եմ, որ Հայաստանի հավաքականը դուրս կգա Եվրո-2012![]() 9 սեպտեմբերի 2011 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ պատահական չի համարում 4:0 հաշվով իր թիմի հաղթանակը Սլովակիայի հանդեպ: «Սլովակիան ուժեղ թիմ է: Սկայան, մենք ուղղալի գերազանց խաղացինք, ցույց տալով այն խաղը, որը ցուցադրեցինք Անդորրայի հետ խաղում»,-Միխթարյանի խոսքերն է մեջբերում lifesports.ru-ն: Ֆուտբոլիստը նշել է, որ այլ թիմեր, այդ թվում նաև Ռուսաստանի հավաքականը, նրան չեն հետաքրքրում, նա մտածում է միայն Հայաստանի մասին: «Առաջին անգամ մենք նման շանս ունենք: Մենք մտադիր ենք լիովին օգտագործել այն ու բոլոր ջանքերը կգործադրենք դրա համար: Ես տեսա, թե ինչպես էր մեր երկիրը ցնծում Սլովակիայի հանդեպ հաղթանակից հետո, այժմ մեր խնդիրն է, որն նման պահերը կրկնվեն: Ես հավատում եմ, որ Հայաստանի հավաքականը դուրս կգա Եվրո-2012»: Հայաստանի հավաքականն ունի 14 միավոր և զբաղեցնում է Եվրո-2012 ընտրական փուլի B խմբի երրորդ տեղը: Հայ ֆուտբոլիստները հոկտեմբերի 7-ին Երևանում կխաղան Մակեդոնիայի հետ, իսկ հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվեն Իռլանդիայում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |