ՀԱՊԿ-ի բարեփոխումը «կոսմետիկ» բնույթ կկրի

ՀԱՊԿ-ի բարեփոխումը «կոսմետիկ» բնույթ կկրի

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) արմատական փոփոխութոյւնների չի ենթարկվի: «Ոչ ոք չի խոսում ՀԱՊԿ արմատապես փոխելու մասին, կանոնադրության մեջ կարող են կատարվել միայն կոսմետիկ շտկումներ»,-հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ Բորդյուժայի, անդամ պետությունները հասկացել են, որ անհրաժեշտ է շտկումներ կատարել: «Տառացիորեն, դա 1-2 առաջարկություն է»,-ասել է Բորդյուժան, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես ինչպիսի փոփոխություններ կկատարվեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---