Լիբիացիները կրկին դժգոհ են. Այս անգամ Անցումային կառավարության ռեժիմից![]() 10 սեպտեմբերի 2011 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հարյուրավոր մարդիկ են դուրս եկել Լիբիայի Բենգազի քաղաքի փողոցներ՝ կոչ անելով արմատապես վերակազմավորել Անցումային ազգային խորհրդի նոր կառավարությունը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: «Գործադիրի որոշ անդամներ ուղղակի գողեր են, նրանց դատել է պետք»,-ասել է ելույթ ունեցողներից մեկը: Բացի այդ, նոր կազմավորվող քաղաքական խմբավորումները դիմել են իշխանություններին հուշագրով: 56 կազմակերպությունների ստորագրած հուշագրում արտացոլված է այն քաղաքական վիճակը, որը սպասում է Լիբիային Քադդաֆիի ռեժիմի տապալումից հետո: Ըստ այդ ծրագրի, ներկայիս անցումային կառավարությունը կփոխարինվի ևս երկուսով 18 ամսվա անցումային շրջանում: Օգոստոսի 22-ին Լիբիայի ընդդիմությունը գրոհեց Լիբիայի մայրաքաղաքը: Նրանց ստարաւոմ էր ՆԱՏՕ-ի ավիացիան: Մինչդեռ, Մուամար Քադդաֆիի որդին, Սեիֆ Իսլամ Քադդաֆին օգոստոսի 23-ին հայտարարեց, որ իր հոր կառավարութունը դեռևս վերահսկում է քաղաքը: Ընդդիմադիր Անցումային ազգային խորհրդի դեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը ևս խոստովանեց, որ ապստամբները դեռ լիովին չեն վերահսկում Տրիպոլին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |