Երիտասարդներն արցախյան հերոսամարտի մասին գիրք կգրեն և ֆիլմ կնկարահանեն

Երիտասարդներն արցախյան հերոսամարտի մասին գիրք կգրեն և ֆիլմ կնկարահանեն

PanARMENIAN.Net - «Շենացնենք մեր գյուղը» և «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» հասարակական կազմակերպությունների մոնիտորինգի խմբի երիտասարդները «Արցախյան հերոսամարտ 20» ծրագրի շրջանակում եռօրյա այցով եղել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ ունեցել են հարցազրույցներ, լուսա և տեսանկարահանումներ, որոնք հետագայում կօգտագործվեն «Հակամարտություն 20 տարի անց» գրքում և նույնանուն վավերագրական ֆիլմում: Երիտասարդ կամավորները այցելեն են Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների հուշահամալիր, թարմ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրել հերոսների շիրիմներին ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Արցախյան հերոսամարտում զոհվածներին:

«Շենացնենք մեր գյուղը» և «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» հասարակական կազմակերպությունները նախատեսել են նաև մի շարք հասարակական միջոցառումներ և ակցիաներ՝ նվիրված ՀՀ բանակի և Արցախյան հերոսամարտի 20-ամյակին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---