Սեպտեմբերի 11-ին Մոսկվայում քանդել են Մայր մզկիթը12 սեպտեմբերի 2011 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Մոսկվայում քանդել են Մայր մզկիթի պատմական շենքը հատուկ տեխնիկայի օգնությամբ: Մահմեդականների կենտրոնական հոգևոր վարչության փոխնախագահ, Մոսկվայի և ՌԴ Կենտրոնական շրջանի մուֆտի Ալբիր Ղրղանովը նշել է, որ մզկիթը հինմնահատակ քանդվել է: Նա տարակուսանք է հայտնել առ այն, որ մզկիթը քանդվել է հենց սեպտեմբերի 11-ին: «ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգությունից ուղիղ 10 տարի անց, Մոսկվայում ևս ողբերգություն կատարվեց»,-Ղրղանովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»: Ըստ «Մոսկոմնասլեդիե» կազմակերպության, որն անց է կացնում մեջիթի վերակառուցման աշխատանքները, ինչպես վերջերս պատմեց ՌԴ մուֆտիների խորհրդի ղեկավար Ռավիլ Գայնուտդինը, մայրաքաղաքի գլխավոր մզկիթը պատմական նշանակություն չունի: Մինչդեռ, 2008թ. հունիսի 30-ին «Մոսկոմնասլեդիե» կազմակերպության պատմամշակութային փորձագիտական խորհրդի նախագահությունը որոշեց դասել մզկիթը մշակութային ժառանգության օբյեկտներին, սակայն 2009թ. նոյեմբերին այդ որոշումը չեղյալ հայտարարվեց: 2009թ. հունվարի 21-ին պատմամշակութային փորձագիտական խորհրդի որոշ անդամներ, այդ թվում մուֆտիների խորհրդի ներկայացուցիչ Ռավիլ Գայնուտդինը, պնդում են, որ դեռ մեջիթի կառուցման ժամանակ՝ նախորդ դարասկզբին, լուրջ շեղում է թույլ տրվել Մեքքայի ուղղությունից, ուր ուղղված են բոլոր մահմեդականների աղոթքները: ՌԴ կենտրոնական իսլամական կրոնական կազմակերպությունները, ինչպես օրինակ Մահեմադականների կենտրոնական հոգևոր վարչությունը, Իսլամական համաձայնության ռուսական ասոցիացիան խստորեն դատապարտել են պատմական մզկիթը քանդելու մտադրությունը: Մզկիթը կառուցվել է 1904թ. հայտնի թաթար բարերար, վաճառական Սալիխ Երզինի միջոցներով: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |