ՄԱԳԱՏԷ-ն կքննարկի ՄԱԿ ԱԽ-ին մտահագող հարցերը, կապված Իրանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի ու Ճապոնիայի հետ12 սեպտեմբերի 2011 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը կքննարկի ՄԱԿ-ի ԱԽ առավելագույն մտահոգությունն առաջացնող երկրների, մասնավորապես, Իրանի, Սիրիայի, Հյուսիային Կորեայի ու Ճապոնիայի վերաբերյալ բանավոր ու գրավոր զեկույցները, ինչպես նաև Ճապոնիայում միջուկային անվտանգության հարցը, հաղորդում է Associated Press-ը: Իրանի Բուշեր նահանգում սեպտեմբերի 12-ին տեղի կունենա Բուշերի ԱԷԿ-ի գործարկման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը կմասնակցեն ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն, «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, Իրանի Ատոմային էներգիայի զարգացման կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասի Դավանին, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն, այլ պաշտոնյաներ: ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ մեղադրում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ ուղղվածություն: Մինչ օրս ՄԱԿ-ի ԱԽ-ն վեց բանաձև է ընդունել Իրանի միջուկային ծրագրի կասեցման վերաբերյալ, որոնցից 4-ը նախատեսում են տնտեսական ու որոշ քաղաքական պատժամիջոցներ Թեհրանի դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |