Հունգարիայում հայագիտական գիտաժողով տեղի կունենա

Հունգարիայում հայագիտական գիտաժողով տեղի կունենա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-8 Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանում տեղի կունենա հայագիտական գիտաժողով, հայտնում է Analitika.at.ua-ն:

Ըստ գիտաժողովի մասնակիցներից մեկի՝ փիլիսոփա, հայագետ, գիտությունների թեկնածու Իրինա Գայուկի, այս տարի Բուդապեշտի 12-րդ գիտաժողովին կմասնակցեն նաև Ուկրաինայի հայագետները:

Ինչպես ասել է Գայուկը, այս գիտաժողովի նստաշրջաններից մեկը նվիրված կլինի հայ գիտնական, կյանքից հեռացած պրոֆեսոր Էդմոնդ Շյուտցին և հայագիտության վիճակին Արևելյան Եվրոպայի երկրներում ու Կովկասում:

Գիտաժողովը կազմակերպել է Հայկական հետազոտությունների միջազգային ասոցիացիան (L’A.I.E.A), որը ստեղծվել է 30 տարի առաջ և արդեն հայագիտական 12 գիտաժողով է անցկացրել: Ասոցիացիայի կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---