Մարտակերտում բացվել է «Մոսկվա» ժողովրդական հանդիսությունների տուն

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Մոսկվա» ժողովրդական հանդիսությունների տան բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարևոր է համարել շրջկենտրոնում նման բարձրակարգ կառույցի առկայությունը և շնորհակալություն հայտնել համառուսաստանյան «Մարտակերտ» բարեգործական հասարակական կազմակերպությանը այդ հայրենանվեր նախաձեռնության իրականացման համար:

Բակո Սահակյանը նշել է, որ դա հանդիսանում է Հայրենիք-Սփյուռք համագործակցության վառ դրսևորումներից մեկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---