Իսրայելի նախագահը ժխտում է Թուրքիայի հետ առճակատման առկայությունը![]() 16 սեպտեմբերի 2011 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ժխտում է Թուրքիայի հետ առճակատման առկայությունն ու պատճառները: «Դա հոգեբանական ու գաղափարական ճգնաժամ է, սակայն, ես չեմ կարծում, որ այն լուծվող չէ: Առճակատում Իսրայելի ու Թուրքիայի միջև չկա, պատճառներ՝ նույնպես»,-ասել է նա Յալթայում ընթացող «Ուկրաինան և աշխարհը. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր ապագա» ամենամյա հանդիպման ժամանակ: Ըստ նրա, հարկավոր է, որ զգացմունքները մի փոքր հանդարտվեն, ինչը թույլ կտա «շատ հանգիստ» դուրս գալ այդ ճգնաժամից: Պերեսը նշել է, որ Իսրայելը տարածաշրջանային առաջնորդ դառնալու հավակնություններ չունի, այն դեպքում, երբ Թուրքիան հարուստ պատմություն ունի և ինքը հարգում է այդ տարբերությունները, ինչը չի խանգարի ճգնաժամի լուծմանը, հայտնում է UB-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |